Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար մարտնչած և զոհված հերոսների ընտանիքներին և ծնողներին հանձնեցին նրանց զավակներին շնորհված մեդալները

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Ասատրյանի ուղեկցությամբ այսօր այցելեցին Արցախյան 44-օրյա պատերազմում արիաբար մարտնչած և զոհված հերոսների ընտանիքներին և ծնողներին հանձնեցին նրանց զավակներին շնորհված մեդալները։

Հետմահու մեդալներ են տրվել Համլետ Միսակի Ներսիսյանին (Աշտարակ), Գոռ Կարենի Մանուկյանին (Արտաշավան), Գուրգեն Միքայելի Ավետիսյանին (Աշտարակ), Գոռ Հայկի Աբգարյանին (Օշական), Պատվական Արամի Ենգորյանին (Աշտարակ), Արտակ Սերոբի Սարգսյանին (Աշտարակ), Դանիել Հովիկի Մկրտչյանին (Աշտարակ)։

«Շնորհակալ ենք, որ հայրենյաց պաշտպանի ոգով որդի եք դաստիարակել և հերոսներ եք նվիրել մեր ազգին»,-ծնողներին ուղղված երախտիքի խոսքում ասաց մարզպետը։

Պաշտոնատար անձինք պատրաստակամություն հայնտեցին իրենց հնարավորությունների սահմանում ամեն կերպ սատարելու զոհվածների ընտանիքներին։

Հավերժ փառք ու պատիվ մեր անմահ հերոսներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել