«Գյումրու բժշկական կենտրոնում» COVID-19-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  բաժանմունքներ կստեղծվեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 14-ին «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում COVID-19-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  բաժանմունքներ ստեղծելու մասին հրաման է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․

««Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանում ծավալել նոր կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման համար հետևյալ բաժանմունքները՝ թերապևտիկ մինչև 60 մահճակալով, վերակենդանացման՝ մինչև 10 մահճակալով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել