Նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Ազնիվ Գրիգորյան

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջումմ գրել է․

«Ի պատասխան ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում փետրվարի 15-ին՝ ժամը 18։15-ին, արված «Հիմա ԵՊՀ-ն կուսակցական բջիջ է՞, թե ԵՊՀ-ում պարզապես քաոս է» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում եմ, որ Մայր բուհն ու նրա գրադարանը չեն «զարդարվել» ԱԺԿ կամ որևէ այլ քաղաքական կուսակցության թռուցիկներով (ենթադրում եմ, որ փորձառու քաղաքական գործիչը բարեխիղճ շփոթմամբ է սեփական գրառումը «զարդարել» մեկ այլ կուսակցության՝ ԱԺԲ-ի թռուցիկով):

Նախկին պատգամավորի հրապարակած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել