Մի շարք ընկերություններ չեն վճարել շուրջ 1.5 միլիարդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ-ը բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու դեպքեր

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քրեադատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ: Պարզվել է, որ ընկերություններն այդ ընթացքում խուսափել են առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.5մլրդ դրամի հարկեր վճարելուց, որոնց մասով հարուցվել են քրեական գործեր:

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Վերը նշված անձանց փաստացի պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն 2021թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 700մլն ՀՀ դրամ ինվոյսային արժեք ունեցող հագուստ, սակայն որևէ իրացում չի ձևակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին: Միաժամանակ հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերում նշելով ակնհայտ կեղծ տվյալներ` չարամտորեն խուսափել է շուրջ 122մլն ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:

Ներկայում ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, որոնց վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել