Ուշադիր հետևում ենք Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին:
Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարաի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) աշխատում են բնականոն ռեժիմով` մշտական կապի մեջ լինելով ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ: