Հրապարակվել է նախարարությունում Գրիգոր Մինասյանի համակարգման շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին որոշում է ստորագրել, որով Գրիգոր Մինասյանին նշանակել է արդարադատության նախարարի տեղակալ։

Նախարարության պաշտոնական կայքէջում, շաբաթներ հետո, հրապարակվել է նրա իրավասության շրջանակը։

Վերջինս համակարգում է նախարարության աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,

գ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

դ. Հայաստանի բոլոր մարզերում «Մեկ պատուհանի» սկզբունքով հանրային ծառայությունների միասնական գրասենյակի գործարկման.

6) Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների ներգրավման միջոցով.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել