«Պետք լինի՝ մեր կյանքն ենք տալու». Արմեն Խաչատրյանը վստահեցնում է՝ Սյունիքոմ այլևս դիրքեր չեն զիջվելու

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանից լրագրողն այսօր հետաքրքրվեց՝ երաշխավորո՞ւմ են, որ որևէ դիրք Սյունիքում այլևս ադրբեջանցիներին չի զիջվելու․ «Լուրեր կան, թե Սյունիքի մարզում դարձյալ դիրքեր են զիջվելու»։

Արմեն Խաչատրյանն ասաց, թե առաջին անգամ է լսում նման տեղեկության մասին. նա դիմեց ԱԱԾ-ին, որ ստուգում իրականացվի այս փաստի առթիվ։

ՔՊ-ական պատգամավորը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովվի։

«Այո, երաշխավորում ենք, ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովվի, այո, ամեն ինչ, պետք լինի՝ մեր կյանքն ենք տալու», – հայտարարեց Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել