Հրդեհ՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում․ ԱԻՆ

Փետրվարի 12-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ երաժշտական դպրոցի մոտակայքում, այրվում է շենքի տանիք։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոմոնոսովի փողոցում գտնվող կիսակառույց տան տանիքում (մոտ 70 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել՝ 15։38-ին։ Մասամբ այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 30 քմ)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել