Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում հետիոտների կողմից ՃԵԿ կանոնները խախտելու համար

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը հանգեցնում է վարչական պատասխանատվության:

Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի, այսինք 3 հազար դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն 5 հազար դրամի չափով:

Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն 5 հազար դրամի չափով:

Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն 5 հազար դրամի չափով:

Վերը նշված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն, ենթակա են տուգանքի նշանակման՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, այսինքն 10 հազար դրամի չափով:

Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, այսինքն 20 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել