Երևանի դպրոցների տնօրեններ են ազատվել պաշտոններից. քաղաքապետի որոշումները

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն դպրոցների տնօրեններ են ազատվել, նշանակվել պաշտոնի։

Քաղաքապետի փետրվարի 4-ի որոշմամբ Նարինե Շառյանը 2022 թվականի փետրվարի 4-ից ազատվել է «Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից, լուծվել է նրա հետ 2017թ. փետրվարի 3-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Իրավաբան.net-ը հայտնում է, որ քաղաքապետի կողմից նույն օրը ստորագրված մեկ այլ որոշման համաձայն՝ Նարինե Շառյանը վերանշանակվել է պաշտոնում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Հովհ.Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. դեկտեմբերի 08-ի (համար4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (09.12.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 27.01.2022թ. h.12/158900 զեկուցագիրը`

«Երևանի Հովհ.Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Նարինե Վիլհելմի Շառյանի հետ 2022 թվականի փետրվարի 4-ից կնքել աշխատանքային պայմանագիր (04.02.2022–03.08.2026թթ.)»:

Փետրվարի 7-ի որոշման համաձայն՝ «Երևանի Վահան Զատիկյանի համար 90 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի  պաշտոնից ազատվել է Սոխակ Խոցանյանը, լուծվել է նրա հետ 2017թ. փետրվարի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Հրաչյա Սարգսյանի փետրվարի 7-ի մեկ այլ որոշմամբ էլ «Երևանի համար 91 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից ազատվել է Էլեոնորա Ղալումյանը, լուծվել է նրա հետ 2017թ. փետրվարի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նույն օրվա այլ որոշմամբ էլ նշված դպրոցում նոր տնօրեն է նշանակվել․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի համար 99 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. դեկտեմբերի 8-ի (համար 5 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը (09.12.2021թ.) ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝07.02.2022թ. h.12/158135 զեկուցագիրը`

«Երևանի համար 99 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Կարեն Արշալույսի Ասատրյանի հետ 2022 թվականի փետրվարի 7-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով (07.02.2022–07.02.2027թթ.)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել