Տղամարդը հափշտակել է հինգ տարա պահածոյացված կծու պղպեղ, գինի, մոտ 30 կգ դեղձ

Աշոտ Ա.-ն 2021 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, կոտրել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչ Մերգևոս Ղ․-ին պատկանող առևտրի տաղավարի դռան կողպեքը։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա ապօրինի մուտք է գործել ներս և այնտեղից գաղտնի հափշտակել գյուղատնտեսական մկրատ, մոտ 30 կգ դեղձ, հինգ տարա պահածոյացված կծու պղպեղ, 3 լիտր տարողությամբ պլաստմասե շշի մեջ լցված գինի և մեկ հատ էլեկտրական կշեռք։

Մերգևոս Ղ․-ին պատճառվել է 32.202,4 դրամի վնաս:

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին և մակագրվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (գողությունը, որը կատարվել է՝ խոշոր չափերով) հատկանիշներով։

Աշոտ Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել