Դավիթ Գևորգյանն ազատվել է Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 9-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

1. Դավիթ Գևորգյանին 2022 թվականի փետրվարի 10-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Արման Ղազարյանն 2022 թվականի փետրվարի 11-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել