Ազգային ժողովի նիստերը սղագրվո՞ւմ են

Ազգային ժողովի նիստի սղագրությունն ապահովում է Ազգային ժողովի աշխատակազմը:

Դռնբաց նիստերի սղագրությունը կարող է հրատարակվել։

Չորսօրյա նիստերի, արտահերթ նստաշրջանի և արտահերթ նիստի ավարտից հետո՝ տասն օրվա ընթացքում, այդ նիստերի սղագրությունները և ձայնագրություններն ուղարկվում են Ազգային ժողովի գրադարան և տեղադրվում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am), իսկ 30 օր հետո տեղափոխվում են Ազգային ժողովի արխիվ:

Ազգային ժողովի նիստում յուրաքանչյուր ելույթ ունեցող իրավունք ունի Ազգային ժողովի գրադարանում 30 օրվա ընթացքում ծանոթանալ իր ելույթի սղագրությանը և ստուգել դրա ճշտությունը:

Ելույթ ունեցողի կողմից իր ելույթի սղագրության մեջ տեղ գտած տեխնիկական անճշտությունները կարող են ուղղվել միայն Ազգային ժողովի նախագահի թույլտվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել