Կարանտինի ընթացքում տեսչական մարմինները խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն

Կարանտինի ընթացքում տեսչական մարմինները խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով հնարավորինս պարզեցվել են տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները։

Ըստ այդմ, եթե ստուգայցի արդյունքում խախտումներ են հայտնաբերվում և արձանագրվում, իսկ տնտեսավարողը այդ առումով առարկություն չի ներկայացնում, ապա վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել