Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 11-ի և 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 12-13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-13-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
