Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա. ԱԻՆ

Փետրվարի 7-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Ծղուկ գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագած, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղերում, Ամասիա-Բերդաշեն և Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 87 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել