Հրաժարվել եմ իմ ծառայողական մեքենայի վարորդից, որպեսզի վերջինս վարի ներհամայնքային անվճար երթուղու միկրոավտոբուսը․ Գարիկ Սարգսյան

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտնում է, որ ինչպես Նոր Կյանք համայնքի ղեկավար եղած ժամանակ էի հրաժարվել էր ծառայողական մեքենայի վարորդից, ով վարում էր համայնքի անվճար ուսանողական տրանսպորտը, այնպես էլ հիմա հրաժարվել է իր ծառայողական մեքենայի վարորդից, որպեսզի վերջինս վարի ներհամայնքային անվճար երթուղու միկրոավտոբուսը։

«Այս կերպ ցանկանում եմ պարզ ներկայացնել, թե ինչպես կարելի է համայնքի բնակիչների կողմից վճարած հարկերով ձևավորված բյուջեի արդյունավետ տնօրինման արդյունքում նույն բնակիչների համար հանրային բարիք ստեղծել։

Միշտ էլ լսել ենք, որ բյուջեում փող չկա, հնարավոր չէ այս կամ այն բաներն անել։ Հավատացնում եմ ձեզ, ճիշտ կառավարման շնորհիվ հնարավոր է գտնել անհրաժեշտ չափի գումար, միայն թե պետք է զսպել ԱԽՈՐԺԱԿԸ և ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ունենալ աշխատելու»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել