«Հայ Փոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Կրկին ահազանգ ենք ստանում, որ ՀայՓոստի անվան և ապրանքային նշանի շահարկմամբ մարդկանցից բանկային տվյալների կորզման փորձեր են արվում:
Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:
ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:
Հորդորում ենք նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից՝
✅ մեր կայքը՝ https://www.haypost.am/ ,
✅ ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/haypost.am
✅ ինստագրամյան էջը՝ https://www.instagram.com/haypost.official/?hl
📞 (010)514-514»,- նշված է հայտարարության մեջ: