Արմեն. Ա.-ն 2021 թվականի մայիսի 25-ին իրենց տան ննջասենյակից գողացել է մոր՝ Մ. Ջ.-ին պատկանող 13 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր և 20.000 դրամ:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը վարույթ է ընդունվել 2021 թվականի դեկտեմբերի 28-ին և մակագրվել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին:
Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: