Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ժամը 17։35-ին, 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած 《Mercedes-Benz》 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, Շտապ օգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։

ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն.Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության, վարորդ Ա.Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն.Հ.-ի առողջական վիճակը` միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

May be an image of 4 մարդ, people standing, դրսում և text that says 'POLICE'-ը May be an image of ավտոմեքենա և դրսումը May be an image of 3 մարդ, people standing և դրսումը

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել