ԷԿԵՆԳ-ը` Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
❌ Մի վստահեք Ձեր նույնականացման քարտը (ID քարտ) ուրիշին։
☝️Պատճառ 1՝ այն կարող է հանդիսանալ միջոց Ձեր անունից գործարքներ կատարելու համար
☝️Պատճառ 2՝ էլեկտրոնային ստորագրությամբ կարող են վավերացվել փաստաթղթեր, որոնց մասին Դուք տեղյակ չեք կարող լինել
☝️Պատճառ 3՝ կարող են մուտք գործել Ձեր Անձնական էջ (e-citizen.am) և տեղեկանալ Ձեզ վերաբերելի տեղեկատվությանը, որը անցանկալի երևույթ է յուրաքանչյուրիս համար։
⁉️ Այսպիսով, եթե Դուք՝ որպես գործատու, ցանկանում եք Ձեր հաշվապահին կամ այլ աշխատակցին վերապահել փաստաթղթերի վավերացման գործընթացը (այդ թվում՝ հարկային հաշվետվությունների), ապա դա պետք է կատարվի համապատասխան անձի նույնականացման քարտի կիրառմամբ՝ իր էլեկտրոնային ստորագրությամբ, այլ ոչ թե Ձեր»-նշվում է հայտարարության մեջ։