Գևորգ Սիմոնյանն ազատվել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 8-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Գևորգ Սիմոնյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերի 8-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել