Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վերաբերյալ վարչապետի որոշումը փետրվարի 8-ին ուժի մեջ է մտնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը:

Վարչապետի որոշումը փետրվարի 8-ից սկսում է գործել։

«Նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար»,-նշվում է Փաշինյանի որոշման մեջ:

Ց Ա Ն Կ

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

ՀՀ պաշտպանության նախարարություն,

ՀՀ արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ,

ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտե։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել