«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունը և Մարիաննա Դավթյանը հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։
Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ նրանք պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել Վ. Փափազյան փողոցի թիվ 26 շենքի հարակից մայթին առկա ծառի խնամքի հետ կապված քաղաքապետարանի անգործությունը։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Արկադիկ Մկրտչյանին, այն վարույթ է ընդունվել։ Մարտի 14-ին նշանակվել է նախնական դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2021-ի հուլիսի 22-ին, ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Վահրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց հսկայական բարդին ընկել է, փակելով ճանապարհը։
Վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Մոտ 3 ժամից ավելի երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր։