Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 8-ին ստորագրել է՝

  • «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  • «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները,
  • «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,
  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
  • «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն-ներ կատարելու մասին,
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին,
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին,
  • Անկանխիկ գործառնությունների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
  • Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,
  • «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
  • «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
  • «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,
  • «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և
  • Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթները։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել