Երևանի ավագանու այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստում Լուսինե Գևորգյանն ընտրվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Ավագանու անդամները քվեարկեցին կողմ՝ 46, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 ձայների համամասնությամբ։
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետը հայտնել էր, որ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը դադարեցրել էր հանձնաժողովի նախագահի լիազորությունները և դուրս է եկել այդ հանձնաժողովի կազմից։