Այսօր Երեւանի ավագանու նիստին Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ վարչությունների, բաժինների, տարբեր փակ բաժնետիրական ընկերությունների եւ այլնի վերաբերյալ պետք է գործառութային վերլուծություններ անեն:
«Պետք է գործառույթային վերլաուծություն անցկացնենք, թե վարչության աշխատողը ժամը 9-ին գալիս է, ժամը 6-ին գնում, ի՞նչ է անում։ Նստում է համակարգչի դիմաց, ի՞նչ գործ է անում: Կոֆե են խմում, բամբասում, այս սենյակից այն սենյակ գնում, գնում, ասում է՝ սա այն ասաց, նա այն ասաց։ Սենց բաներ է կատարվում քաղաքապետարանում։ Այսինքն՝ մարդիկ, որ ժամանակ ունեն բամբասելու, աշխատում են քաղաքապետարանում, դա նորմալ չէ։ Իմ կողմից դա չի հանդուրժվելու։ Ասենք՝ երեկ գործակարգավարական ենք անու, աշխատակիցն աշխատանքի ժամին սթորի ա քցում։ Էտ նորմալ չի։ Հարկատուները մեզ փող չեն տալիս, որ մենք սթորի անենք»,-ասաց քաղաքապետը։
Նա ասաց, որ սթորի պետք է գցել ժամը 6-ից հետո կամ ընդմիջման ժամին։