Իմ վիրահատարանի գահից իջել և նստել եմ այս հասարակ, կարմիր աթոռին մի նպատակով․ Արմեն Չարչյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր կալանավորմանը։

«Դա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց երկու փաստաթղթով. առաջինը ՍԴ որոշմամբ, որ ինձ որպես ԱԺ պատգամավորի իրավունք չունեին կալանավորելու, եւ երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով»,-նշեց նա։

Նա նշեց, որ արդեն կարող է անցնել աշխատանքի և կարող է վերադառնալ նաև բժշկական, գիտական և կրթական գործունեությանը։

«Իմ քաղաքական դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։ Ես իշխանությունների հետ որևէ կապ չեմ ունեցել։ Որևէ ազդեցություն իմ մտածելակերպի վրա կալանավորումը չի ունեցել։ Իմ երազանքն է՝ վերադառնալ իմ վիրահատարան։ Ես իմ վիրահատարանի գահից իջել և նստել եմ այս հասարակ, կարմիր աթոռին մի նպատակով, որ երկրի այս վիճակը լավանա»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել