Առաջարկվել է սահմանել պետպատվերի նպատակային ուսուցման սկզբունքը. կրթություն-աշխատաշուկա կապը՝ նախարարությունների ուշադրության կենտրոնում

Կրթություն-աշխատաշուկա կապը էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ԿԳՄՍ նախարարությունների ուշադրության կենտրոնում:

Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Ոլորտային մասնագիտությունների և աշխատաշուկայի պահանջարկի բացահայտման ու գնահատման աշխատանքների իրականացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն իրականացրել է հետազոտություն։

Նպատակը՝ տնտեսության զարգացման միտումների հիման վրա պետության ռազմավարական ուղղություններում բարձր որակավորում ունեցող աշխատուժի պահանջարկը վեր հանում և բարձրագույն կրթության պլանավորում։
Հետազոտության շրջանակում իրականացվել են խորքային հարցումներ, ուսումնասիրվել են աշխատուժի պահանջարկի վերաբերյալ համաշխարհային միտումները, տնտեսական զարգացումների կանխատեսումը Հայաստանի համար, եւ տնտեսության զարգացման արագ աճի պարագայում աշխատաշուկայում սպասվող զարգացումները մինչև 2030 թվականը։

Առաջարկվել է սահմանել պետպատվերի՝ նպատակային ուսուցման սկզբունքը, պետության համար ռազմավարական ուղղություններում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ տրամադրել կրթաթոշակներ և տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով ներդնել գործուն պրակտիկայի մոդել՝ ուսումնառության առաջին տարիներից սկսած։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել