Շարժվում ենք առա՛ջ․ Մակրոնի հայերեն գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր էջում հայրենով գրառում է կատարել, որում ասվում է․

«Ութ հայ ձերբակալվածներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխել Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից մի քանի ամիս շարունակ բաժանված էին։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորներին։ Շարժվում ենք առա՛ջ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել