ՀՅԴ-ի միջոցառման ֆոտոները և տեսանյութերը հրաշալի սկզբնաղբյուր են նույնականացնելու՝ 44-օրյա աղետին հասցրած գործիչներին․ Նժդեհ Հովսեփյան

Փոխվարչապետի նախկին խոսնակ Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՅԴ-ի միջոցառման ֆոտոները և տեսանյութերը հրաշալի սկզբնաղբյուր են հետազոտողների համար` անուն առ անուն նույնականացնելու 44-օրյա աղետին հասցրած գործիչներին և գնահատելու նրանց պատմական պատասխանատվությունը։ Տխուր է, սակայն, որ հերթական անգամ հայ հետազոտողը ստիպված պիտի լինի գնահատել ոչ թե պետություն կառուցելու ջանքը ու ստեղծած արդյունքը, այլ արդեն որերորդ անգամ այդ ջանքի ջարդուփշուր անելը ու դրա քաղաքական պատասխանատվությունից փախչելը։

Այս մարդկանց հետ կապված խնդիրը, ի դեպ, միայն այն չէ, որ նրանք երկիրը Արցախյան կատաստրոֆային հասցրին, այլև այն, որ տեղի ունեցածից հետո անգամ չգիտակցեցին իրենց սխալը, չընդունեցին այն ու դեռ այսօր էլ շարունակում են ստել ու մոլորեցնել։ Թե` ո՞ւմ համար, ինչի՞ համար, անհասկանալի է. չէ՞ որ պատմությունը, այսպես, թե այնպես, հստակ տեղ է սահմանելու աղետի հոգեհայրերի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել