Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կդադարեցվեն․ նա բացակայել է նիստերից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի ավագանու լիազորությունները կակադրեցվեն։ Այս մասին որոշում կընդունվի փետրվարի 8-ին սպասվող ավագանու նիստին։

Որոշման նախագծում նշված է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Լուսինե Աշոտի Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները»։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, դադարման հիմքերը։ Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:

Нет описания фото.

Լուսանկարը՝ Լուսինե Մխոյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել