Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության արդյունքում կանխվել է ապօրինաշինության հերթական դեպքը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Կասկադ շուզ» խանութ սրահի սեփականատերն ապօրինաբար բետոնապատել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ Թամանյան 1 հասցեին հարակից կանաչ գոտին՝ առկա ծառերով ու թփերով: Մտադրության հավանական նպատակը կանաչ գոտու հաշվին մայթի տարածքն ընդլայնելն է եղել: Փաստն արձանագրելուց անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքն ազատելու և նախկին տեսքի բերելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել