Առողջապահության նախարարության հաշվետվությունը՝ 2021 թ-ին ձեռք բերված պատվաստանյութերի, պարգևավճարների և այլ ծախսերի մասին

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 1  Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  13.330.031.146
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  3.489.269.054
 3  Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  82.948.723
 4  Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում  2.060.247.842
 5  Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար  1.114.364.075
 6  Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  74.721.019
 7  Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  5.629.488.883
 8  Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  1.001.862.363
 9  Բժշկական կենտրոնների վերանորոգում  245.762.085
 10  Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  268.992.384
 11  Պատվաստանյութի և սարքավորումներ տեղափոխման ծախսեր (ՉԺՀ-ից)  446.538.129
 Հանրագումար   27.744.225.703 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել