ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։
Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին, որը մշտապես զետեղվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ escs.am, ինչպես նաև սոցիալական հարթակների պաշտոնական էջերում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող կարգավորումներով ուսումնական հաստատությունը կարող է անցնել