Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Գլխավոր դատախազություն են հրավիրվել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատագամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների գույքի վերաբերյալ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանն 8 զավակ ունի։

Իրավաբան․net-ը տեղեկանում է, ըստ նրանց ուղարկված ծանուցագրերի, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Մանվել Սեկտորի Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ըստ որի ժառանգության իրավունքով ներքոնշյալ անձանց պատկանող գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա:

Դատախազություն են հրավիրվել․

  • Էլյա Կորյունի Գրիգորյանը, Նաիրա Մանվելի Գրիգորյանը, որոնք հաշվառված են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի նույն տան հասցեում,
  • Վազգեն Մանվելի Գրիգորյանը, Արփենիկ Մանվելի Գրիգորյանը, Այծեմնիկ Մանվելի Գրիգորյանը, որոնք հաշվառված են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքիմեկ այլ տան հասցեում,
  • Սամվել Մանվելի Գրիգորյանը, ով հաշվառված է նորից Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հասցեներից մեկում։

Բացի որպես ժառանգության իրավունքով իրենց պատկանող գույքի, այլ նաև հենց իրենց անվամբ հաշվառված գույքի բռնագաձման ենթակա ծանուցմամբ՝ դատախազություն են հրավիրվել նաև․

  • Արա Մանվելի Գրիգորյանը,
  • Արման Մանվելի Գրիգորյանը,
  • Կարեն Մանվելի Գրիգորյանը
  • Նազիկ Հովհաննեսի Ամիրյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել