Հաստատվել է ուսհաստատությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությամբ սահմանված չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը

ՀՀ կրթության  տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի հունվարի 12-ի հրամանով հաստատվել է Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությամբ սահմանված չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ ըստ հաստատված կարգի՝ ուսումնական հաստատության ռիսկը հավասար է ոլորտային (նախադպրո­ցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտա­­կան կրթության ոլորտներ) և անհատական ռիսկերի հանրագումարին, որն առավելագույնը կազմում է 300 միավոր (կշիռ):

Ոլորտային ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում ուսումնական հաստատության գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը՝ ըստ տվյալ ոլորտի ուսումնական հաստատությունների գործունեությունից առաջացող բացասական հետևանքների: Ոլորտային ռիսկը ընդհանուր ռիսկի մեջ կարող է կազմել առավելագույնը 100 միավոր:

Տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունն ստանում է այդ ոլորտի ոլորտային ռիսկի միավորը:

Եթե ուսումնական հաստատությունը գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում, ապա ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով:

Անհատական ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում ուսումնական հաստատության կողմից կատարված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյան պահանջների խախտում­ները, դրանց պարբերականությունը, խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքները, ինչպես նաև ուսումնական հաստատության գործունեությունը բնութագրող այլ վիճակագրական տվյալներ: Անհատական ռիսկը ուսումնական հաստատության ռիսկի մեջ կազմում է առավելագույնը` 200 միավոր:

Ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի չափանիշները, հաշվարկը, գնահատումը

Ոլորտային ռիսկը հաշվարկվում է հետևյալ չափանիշներով`

  • ոլորտի սովորողների թիվը.
  • ոլորտի մանկավարժական աշխատողների միջին թիվը.
  • տեսչական մարմնի կողմից վերջին 3 ուսումնական տարիների ընթացքում ոլորտի ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների միջին թիվը:

Ոլորտային ռիսկը վերահաշվարկվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին: Ոլորտային ռիսկի առաջին 2 չափանիշները վերահաշվարկվում են ուսումնական հաստատություններից ստացված տվյալների հիման վրա:

Ոլորտային ռիսկի չափանիշների հաշվարկման համար կիրառվում է միջանկյալ արժեքների հաշվման ինտերպոլացիայի եղանակը՝

Ոլորտի սովորողների թիվը ոլորտային ռիսկի գնահատման ռիսկային չափանիշ է: Ըստ այս չափանիշի ոլորտային ռիսկը կարող է գնահատվել առավելագույնը 30 միավոր:

Այս չափանիշի համապատասխան ռիսկային միավորների հաշվարկման դեպքում սույն կարգի 9-րդ կետում տրված բանաձևում -ն ոլորտի սովորողների հնարավոր ամենափոքր թիվն է, իսկ -ը՝ ըստ ոլորտների սովորողների ամենամեծ թիվը: -ն համապատասխան ռիսկային միավորն է սովորողի պարագայում, իսկ ՝ ըստ այս չափանիշի ամենաբարձր ռիսկային միավորը: -ի փոխարեն տեղադրելով մյուս ոլորտներից յուրաքանչյուրի սովորողների թիվը՝ ինտերպոլացիայի մեթոդի կիրառմամբ կստանանք մյուս 3 ոլորտների համապատասխան ռիսկային միավորներն՝ ըստ այս չափանիշի:

Մասնավորապես, եթե միջնակարգ կրթության ոլորտում սովորողների թիվը 402600 է, նախադպրոցական կրթության ոլորտում՝ 50596, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտում՝ 6955, միջին մասնագիտական կրթության ոլորտում՝ 26894, ապա որպես  կվերցնենք 402600-ը, իսկ -ի փոխարեն տեղադրելով՝ xնդ=50596, xնմ=6955, xմմ=26894 արժեքները կունենանք Աղյուսակ N1-ում ներկյացված պատկերը.

Աղյուսակ N1

Ոլորտում սովորողների թիվը / Նախադպրոցական կրթության ոլորտ / Միջնակարգ կրթության ոլորտ / Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության ոլորտ / Միջին մասնագիտական կրթության ոլորտ
Ռիսկային միավորը 3.77 30 0.52 2

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել