Ստուգայցեր են իրականացվել մարզերում գործող 43 հյուրանոցներում. բացահայտվել է 10 խախտում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային կառույցներն այսօր ոստիկանության հետ համատեղ խստացված ստուգայցեր են իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ։

Տեսչական մարմնի Արևելյան, Արևմտյան, Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների տեսուչներն ընդհանուր առմամբ եղել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում գործող 43 հյուրանոցներում, բացահայտել 10 խախտումներ։ Ուշադրության կենտրոնում է եղել Առողջապահության նախարարի 02-Ն հրամանի պահանջների կատարումը, ինչպես նաև հակահամաճարակային մյուս կանոնների պահպանումը։

Տրվել են հանձնարարականներ, կազմվել վարչական իրավախախտման արձանագրություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել