Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր այցի ժամանակ հայտարարել է, որ պետությունները զինված ուժեր են ստեղծում տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունը պահպանելու համար։

«Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին»,-նշել է նա։

Սարգսյանը չի ցանկացել անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի առցանց ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ․ «Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել