Բանակի տոնը շնորհավոր։ Հուսանք, որ տարբեր գրավիչ անվանումներով Երկրի անվտանգության երաշխավոր բանակը չի կազմաքանդվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Բանակն ընտրազանգվածին սիրաշահելու միջոց չէ, զինվորական պարտքը պետք է մնա համապարտադիր, ավելին՝ պետք է էլ ընդլայնվեն շրջանակները (դա չի խոչընդոտում արհեստավարժ կորիզ ունենալուն), դա է թելադրում այս աշխարհաքաղաքական ծանր վիճակը»,-գրել է նա։