«Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ լեգենդար «Քյոխը» կարծում է, որ վերջին պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ «ժողովուրդը հեռացել էր Աստծուց»։
«Զորացնենք մեր հավատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձությունների։ Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք նաև կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետև հեռացել էինք Աստծուց։ Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը», – նշել է Կարեն Ջալավյանը։
Ջալավյանի խոսքով՝
Նշենք, որ Հայոց բանակի օրվա առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին, Էրիկ Գրիգորյանին, ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:
Մանրամասները՝ տեսանյութում։