Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Հավերժ փառք եւ խոնարհում մեր նահահատկների հիշատակին, ուժ եւ զորություն Հայոց բանակին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել