Գարեգին Երկրորդ կաթողիկոսը «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մի շարք այլ հոգևորականներ այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 30-ամյակի օրը, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Այսօր բանակի օրն է, նաև Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։ Եվ մենք՝ միաբան մեր այրերի հետ, բարձրացանք այստեղ, որպեսզի մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք՝ մեր քաջարի զավակների հոգիների հանգստության համար։ Ինչպես նաև հայցենք, որ Տերն օրհնի մեր ժողովրդի կյանքը, ապրելու, խաղաղության և ապահովության պայմաններում։ Ապրելու՝ արարողական, ստեղծագործական կայնքով, բարօրության մեջ։ Նաև մեր հայցը առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի Տիրոջ օրհնությամբ պահպանի Հայոց բանակը և պաշտպանի խաղաղ, անվտանգ կյանքը մեր երկրի և մեր ժողովրդի։ Թող Տերն օգնական ու պահապան լինի հայոց ազգին՝ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել