Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում, այսօր` հունիսի 1-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանը:
ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս` առանց համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց օրենքով սահմանված վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել եւ ստացել է 150 հազար դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: