Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթարհթիռային ՀՕՊ համակարգերին, որոնք լուրջ ճգնաժամ են առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում, հայտնում է Ermenihaber.am:
Էրդողանը նշելով, որ Թուրքիան երբեք չի հրաժարվի այդ համակարգերից, ասել է.
«S-400-ների հետ կապված գործընթացը շարունակվում է: Հետ քայլ անելու մասին որևէ խոսք չկա:Բացի մեզնից ոչ ոք չի որոշելու, թե մենք ինչ կստանանք ուրիշից: Չէ, որ ոչ մեկ չի հարցնում մեզ, երբ ստեղծում է ՀՕՊ համակարգեր իր երկրի համար: Դե մենք էլ ոչ մեկին չենք հարցնելու»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ ԱՄՆ-ն բազմիցս թուրքական կողմին զգուշացրել է չգործարկել այդ համակարգերը և ազատվել դրանցից, քանի որ ըստ Վաշինգտոնի՝ դրանք վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Թուրքիան ստացել է այդ համակարգերի առայժմ մեկ խմբաքանակ: