«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Սիրելի Դալմա Գարդեն Մոլի այցելուներ,
Հունվարի 22-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն, համավարակի դեմ պատվաստումը հաստատող QR կոդը, ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը, արագ ախտորոշիչ թեստի հավաստող տեղեկանքը ստուգվում է միայն համալիրում գործող Cinema Star կինոթատրոն, Food Court , ժամանացային հատվածներ, սրճարաններ մուտք գործելիս։
Դալմա Գարդեն Մոլի մուտքի մոտ ստուգվում է միայն դիմակի առկայությունը և տեղի է ունենում ջերմաչափում։
Համավարակից խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը։
Առողջ եղեք»,- նշված է հայտարարության մեջ։