Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմները վերջանում են երկու եղանակով’ անվերապահ կապիտուլյացիայով, եւ վերապահ’ պայմաններով։
Ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը’ զենքով եւ Բրիտանիան’ դիվանագիտությամբ, իսկ գուցե նաեւ այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց։
Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն, ինչը մենք չարեցինք 1994-ին։
Որն է հաղթող կողմերի պահանջները’ Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։
Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել եւ Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։
Այսպիսով.
1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է Ռուսաստանը, որովհետեւ դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։
2. Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջեւան մտահոգում է Իրանին’ նաեւ Ռուսաստանին։
Պատճառները պարզ են եւ այս հարցում եւս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով Ադրբեջանը Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։
Առաջանում է հարց, Հայաստանն որպես պարտվող կողմ, ինչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել։ Դա է գինը, որը կարող է տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Այստեղ որոշողը Հայաստանի իշխանությունն է, եւ կարծես թե պրոցեսը գնում է։
Սահմանադրական փոփոխություններ պատրաստող կոնտինգենտն էլ կարծես թե այս գործի համար իդեալական է ընտրված։
Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ բանակցություններ են սպասվում»,- գրել է նա։