«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորվածին փաթեթ է փոխանցել այնտեղ աշխատանքներ իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը

2022 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ին, որը գոտկատեղից ինքնակամ ներկայացրել է փաթեթ: Նշված փաթեթը վերջինիս փոխանցել էր «Վանաձոր» ՔԿՀ-ում աշխատանքներ իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը:

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից:

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 13,6 գրամ քաշով առանձնացված բուսական զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել