Տղամարդը կնոջը նստեցրել է աթոռին և մալուխով էլեկտրահարել, սպանել

Արշեն Ք.-ն 2021 թվականի սեպտեմբերի 5-ին, կնոջ՝ Եվգենյա Յ.-ի հետ գտնվել է իրենց բնակարանում: Տղամարդը՝ ցանկանալով էլեկտրահարելու միջոցով կնոջը սպանել, բնակարանի նախասրահում առկա էլեկտրական վարդակի առջև տեղադրել է աթոռ, որի վրա նստեցրել է Եվգենյա Յ.-ին, վերցրել էլեկտրական մալուխը, այն ամրացրել կնոջ աջ և ձախ դաստակների մատներին և մալուխը միացրել վարդակից:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ստացված վնասվածքների պատճառով (աջ դաստակի 1-ին, 5-րդ և ձախ դաստակի 1-ին, 2-րդ և 5-րդ մատների շրջանների էլկետրոնիշաների ձևով) Եվգենյա Յ.-ն մահացել է:

Գործը վարույթ է ընդունել 2021 թվականի դեկտեմբերի 13-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին:

Արշեն Ք.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով պանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել