Պարեկին կաշառք առաջարկած հերթական վարորդն է բերման ենթարկվել. ոստիկանություն

Հունվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում նկատել են չթույլատրված վայրում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենա։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Բարձրախոսով հայտարարելուց հետո պարեկներին է մոտեցել մեքենայի վարորդը և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց փող է առաջարկել։ Մերժում ստանալուց հետո ցանկացել է փողը նետել պարեկների ծառայողական մեքենայի սրահ։
Երևանի 36-ամյա բնակչին ոստիկանները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել